Շոտլանդիան կբանակցի ԵՄ հետ՝ պաշտպանելով միությունում մնալու իրավունքը![]() 25 հունիսի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի կառավարությունը փորձելու է Բրյուսելի հետ շտապ բանակցություններ սկսել, որպեսզի պաշտպանի իր՝ Եվրոպական Միությունում մնալու իրավունքը: Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով բնակչության մեծ մասը` 52 տոկոսը, կողմ է արտահայտվել Եվրոպական Միությունից դուրս գալուն, մինչդեռ Շոտլանդիայում քվեարկածների 62 տոկոսը նախապատվությունը տվել է Միության կազմում մնալուն: Սթերջենը խոստացել է կազմավորել փորձագիտական խորհուրդ, որը Բրյուսելի հետ կքննարկի իրավական, ֆինանսական և դիվանագիտական հարցեր, իսկ ինքն անձամբ կբանակցի Եվրոպական Միությունում Շոտլանդիայի անդամության շուրջ, BBC-ին հղումով գրում է Civilnet.am-ը: Նա ընդգծել է, որ Շոտլանդիայի կառավարությունը համաձայնել է աշխատել օրենսդրության վրա, որը հնարավորություն կտա երկրում անցկացնել անկախության երկրորդ հանրաքվեն: 2014թ. անցկացված անկախության հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակչության 62 տոկոսը կողմ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն, 38 տոկոսը՝ դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |