ABC News-ի անդրադարձը Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդ այցին. Կարևոր է հիշել25 հունիսի 2016 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը, այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կոչ է արել ամբողջ աշխարհին չմոռանալ և չնվազեցնել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները հիշելու կարևորությունը։ Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ մինչ այդ՝ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, գրում է ABC News: Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: Ֆրանցիսկոս պապը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին և գլխիկոր կանգնել՝ լուռ աղոթելով անմար կրակի առաջ՝ երգչախմբի ձայների ներքո: ABC News-ը հայտնել է, որՀռոմի պապը վերադարձել է հիշողության թեմային Գյումրիի Սրբոց Վարդանանց հրապարակում մատուցված պատարագի ժամանակ, որտեղ մի քանի հազար մարդ է հավաքվել ներկա գտնվելու պատարագին, գրում է Tert.am-ը: «Ժողովուրդները, ինչպես անհատները, հիշողություն ունեն: Ձեր ժողովրդի հիշողությունը հին է և թանկագին»,- ասել է նա հավաքվածներին, Հայտնել է կայքը: Կարդացեք նաև՝ The Telegraph. Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ էլ ավելի սրելով Թուրքիայի հետ հարաբերությունները Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը |