ANCA. Հռոմի պապը մարտահրավեր է նետում Թուրքիայի ժխտողականությանը՝ խոսքով ու գործով![]() 25 հունիսի 2016 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապը Հայաստանում պարզ ու հստակ արտասանել է «Ցեղասպանություն» բառը՝ վերջ դնելով անհիմն միջազգային շահարկումներին: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ: «Աշխարհի հայերը գնահատում են Պապի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ դատապարտումը: Պապը շարունակում է մարտահրավեր նետել Թուրքիայի ժխտման քաղաքականությանը՝ խոսքի և գործի միջոցով»,- նշել է ANCA-ի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով, Հռոմի պապը՝ խոսելով ուղղակիորեն ու անվախ, ուխտագնացություն կատարելով դեպի Ծիծեռնակաբերդ՝ ամրապնդվում է Հայաստանի հետ քրիստոնյաների համերաշխությունը: Այցի առաջին օրը Ֆրանցիսկոսը կրկին ցեղասպանություն է որակել 1915-ին հայերի բնաջնջումը, ընդ որում, շեղվելով նախօրոք գրված ելույթի տեքստից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |