ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ 1 նոյեմբերի 2002 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկություններ կարող են ստացվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի այն հայտարարությունը, թե Ադրբեջանն առաջարկում է խնդրի լուծման երրորդ` փոխզիջումային տարբերակ: Վարդան Օսկանյանի խոսքով, այսօր բանակցությունների սեղանին գտնվում է համանախագահների միայն մեկ առաջարկություն, որի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարում: Որեւէ նոր առաջարկություն Հաաստանին չի առաջարկվել, ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարն` ավելացնելով, որ «իրենց անձնական հանդիպումների ընթացքում, հնարավոր է, նախագահները գտնեն հարցի որոշակի ձեւակերպում, ինչը հիմք կհանդիսանա խնդրի խաղաղ կարգավորման համար»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |