Հռոմի պապի գրառումը Twitter-ում. Երջանիկ էի այցելել Հայաստան![]() 27 հունիսի 2016 - 09:22 AMT PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայաստանյան այցից հետո գրառում է կատարել Twitter-ում` կիսվելով տպավորություններով: «Երջանիկ էի այցելել Հայաստան, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես կրոն: Շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար», -ասվում է Հռոմի պապի գրառման մեջ: Հունիսի 26-ին ավարտվեց Հռոմի պապի եռօրյա այցը Հայաստան: Այցի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել են Խոր Վիրապ, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ: Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը Խոր Վիրապում Լուսավորչի գբից հանված լույսով մոմեր են վառել: Այնուհետև նրանք վառել են այն կանթեղը, որը Ֆրանցիսկոս պապի կողմից ընծայվել է Խոր Վիրապի վանքին: Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:Հռչակագրում անդրադարձ կա հարցերի լայն շրջանակին՝ ղարաբաղյան հարցից ու Հայոց ցեղասպանությունից մինչև թրաֆիքինգի հետ կապված խնդիրներ և ավանդական ընտանիքը: «Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում», - ասվում է հայտարարությունում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |