ՊՆ. ՀՕՊ համաձայնագրով ՀՀ-ին անվճար Ս-300 համակարգերի տրամադրում չի նախատեսվում![]() 27 հունիսի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ամրացման նպատակով հունիսին ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել: Միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաև Բելառուսը. 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն վերոհիշյալ ԶՀՀ: Այս համատեքստում PanARMENIAN.Net ը հարցում է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարություն, թե արդյոք «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը նախատեսում է ՀՕՊ որևէ համակարգի անվճար տրամադրումը ՀՀ-ին: Չնայած հարցումը վերաբերում էր ցանկացած ՀՕՊ համակարգի անվճար տրամադրման հնարավորությանը, պատասխանը տրվել է միայն Ս-300 համալիրի մասով: Հարցմանն ի պատասխան, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով չի նախատեսվում Հայաստանի Հանրապետությանը Ս-300 զենիթային հրթիռային համալիրների անվճար տրամադրում: Միաժամանակ տեղեկացվել է, որ հետագայում հնարավոր է փոխգործակցության և փոխօգնության ցանկացած զարգացում, կապված իրավիճակի փոփոխությունից: Առաջին անգամ Ս-300 զենիթային հրթիռային համալիրները ցուցադրվել են 2011թ.-ի ՀՀ ռազմական շքերթի ժամանակ: Հայաստանն ունի առնվազն 3 դիվիզիոն Ս-300ՊՏ ու 2 դիվիզիոն Ս-300ՊՍ: Դրանք, հավանաբար, ձեռք են բերվել 2007-2008թթ. ընթացքում: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Կարդացեք նաև՝ ՊՆ-ն՝ միացյալ ՀՕՊ մասին. Ռուսական հսկման համակարգերն ու արբանյակները կկիրառվեն ի շահ ՀՀ-ի ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |