Նոր iPhone 7 Plus-ը բացառիկ երկկողմանի տեսախցիկ կունենա28 հունիսի 2016 - 11:16 AMT PanARMENIAN.Net - 2016-ին Apple ընկերությունը մտադիր է թարմացնել իր սմարթֆոնների շարքը iPhone 7-ի երեք մոդելով: Մոդելներից յուրաքանչյուրը գործառույթների որոշակի հավաքածու կունենա, իսկ արտաքին տեսքն արդեն գաղտնիք չէ: Տեղեկությունների արտահոսքը վերաբերում է iPhone 7 և iPhone 7 Plus-ին: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք ցուցադրում են այդ մոդելների առջևի, ստորին ու վերին մասերը: Ավելի ճիշտ, դրանց կորպուսների, առանց ներքին մասերի: Արտահոսքը կապում են սմարթֆոնների համար պատյաններ արտադրողների հետ, ուստի տեղեկությունների հավաստիության աստիճանը բավականին բարձր է, գրում է VistaNews-ը: Դատելով լրտեսական լուսանկարներից`iPhone 7 Plus-ը կունենա բացառիկ երկկողմանի տեսախցիկ: Իսկ iPhone 7-ի սովորական տարբերակն ավելի լավը կլինի, քան iPhone 6s-ը: iPhone 7 ստորին մասում բացակայում է 3,5 մմ աուդիոմիացման տեղը: Փորձագետները դա վաղուց էին ենթադրում: Կարծիք կար, որ այդ տեղում ևս մեկ դինամիկ կլինի: Համապատասխանաբար, վերարտադրման ձայնն ավելի բարձր կլինի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Apple սմարթֆոններ մշակողները մտադիր են ներկայացնել iPhone 7-ի կորպուսի նոր գունային լուծումը` Deep Blue (թանձր կապույտ), որը ստանդարտ կդառնա: Միևնույն ժամանակ այլևս չեն լինի գորշ գույնի` Space Gray(մոխրագույն տիեզերք) տարբերակը, որը նախընտրում են տղամարդկանցից շատերը: Պաշտոնական ցուցադրումը սպասվում է 2016-ի սեպտեմբերին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |