Samsung Galaxy Note 7-ը աչքի ծիածանաթաղանթի սկաներ կունենա27 հունիսի 2016 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Համացանցային արտահոսքերի հայտնի հեղինակ Էվանս Բլեսը որոշ մանրամասներ է ներկայացրել ակնկալվող Samsung Galaxy Note 7 վերաբերյալ: Նորամուծություններից մեկը գաջեթում կլինի ներկառուցված աչքի ծիածանաթաղանթի սկաները: Samsung Galaxy Note 7-ը կունենա Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ`microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը կաշխատի նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց, գրում է Gagadget.com-ը: Սարքն ունի պաշտպանված կորպուս` պաշտպանության աստիճանը IP68, ինչպես Galaxy S7 և S7 еdge մոդելների դեպքում: Պլանշետաֆոնը ներկայացված կլինի սև, արծաթագույն և կապույտ գույներով: Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ Samsung Galaxy Note 7-ը կթողարկվի կոր էկրանով, իսկ կախված տարածաշրջանից կունենա Snapdragon 821չիպ կամ Exynos թոփային հարթակ: Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա 2016-ի օգոստոսի 2-ին, վաճառքը կսկսվի մի քանի շաբաթ անց: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |