Երևանում շոկոլադի փառատոն կանցկացվի27 հունիսի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը տոնում է շոկոլադի միջազգային օրը։ Այդ առիթով երևանյան The LOFT ակումբը քաղաքի քաղցրասերների համար շոկոլադի փառատոն կանցկացնի: Choco Fest փառատոն-էքսպոն նախատեսվում է ամենամյա դարձնել: Փառատոնին հրավիրվում են մասնակցելու բոլոր հայաստանյան արտադրողները և շոկոլադ ներմուծողնեը: Փառատոնը հնարավորություն կտա ներկայացնել ձեռնարկություններին արտադրանքը լայն լսարանին, ընդլայնել սպառողների ցանկը, գովազդել ընկերությունը, հանրայնացնել արտադրանքի տեսականին, վերջապես, ծանոթանալ մրցակիցների հետ: Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 28-ը: Շոկոլադի բուժիչ հատկությունների շնորհիվ վերջին շրջանում ավելի մեծ հեղինակություն են ձեռք բերել շոկոլադե հանգստավայրերը, որտեղ շոկոլադով հիմնականում բուժում են դեպրեսիաներից։ Ամենահայտնի հանգստավայրերից Է Հերշեսը՝ Կալիֆորնիայում։ Այսօր տուրիստական շատ գործակալություններ չեն վարանում իրենց ծրագրերում ներառել այցելություններ «շոկոլադի սրճարաններ», որտեղ շոկոլադը կարելի է ճաշակել ոչ միայն իբրև դեսերտ, այլև որպես սնունդ՝ ասենք շոկոլադե սոուսով բադ։ Այցելությունների մեծ ցուցանիշ ունեն նաև Բարսելոնի շոկոլադի թանգարանը և Շոկոլանդիան Գերմանիայում. այստեղ կազմակերպվող՝ շոկոլադի հետ կապված շոուներին տարեկան ականատես է լինում ավելի քան երեք միլիոն մարդ: «Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան 2010 թ.-ի սեպտեմբեր ամսին սահմանեց համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում |