Պատմաբանները քննադատել են «Գահերի խաղը» սերիալի մարտական դրվագները28 հունիսի 2016 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Reddit պորտալի ռազմական պատմությանը նվիրված էջում պատմաբանները քննադատել են «Գահերի խաղը» սերիալի մարտական դրվագները: Մասնավորապես, մասնագետները բազում անճշտություններ և թերացումներ են հայտնաբերել 6-րդ եթերաշրջանի 9-րդ էպիզոդում` «Բաստարդների ճակատամարտը» սերիայում, գրում է АРТ1-ին: «Ընդհանրապես, «Բաստարդների ճակատամարտը» կսարսափեցնի ցանկացած զորավարի`այնտեղ չկա ոչ մի տրամաբանություն և գործողությունների հետևողականություն, իսկ մարտի դաշտը վերածվում է անարխիկ անկառավարելի զանգվածի»,-գրում է Reddit-ի օգտատերերից մեկը: Օգտատերերին դուր չի եկել նաև զինվորների արտաքին հանդերձանքը: Ըստ փորձագետների, նետաձիգներին ճակատամարտի կեսից օգտագործելն անիմաստ է, խելամիտ չէ նետերը մխրճել կռվող զանգվածի մեջ`դրանք կարող են խոցել ինչպես թշնամիներին, այնպես էլ դաշնակիցներին: Միջնադարում նետաձիգները միշտ առաջինն են սկսել ճակատամարտը: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» աստղերն ավելի շատ կվաստակեն հաջորդ սերիաների համար Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |