Նախագահ. Հռոմի պապի դիրքորոշումը կնպաստի Հայոց ցեղասպանության նոր ճանաչումներին![]() 27 հունիսի 2016 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ակնկալում է, որ ավելի շատ երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը Հռոմի պապի սկզբունքային դիրքորոշումից ու Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետից հետո: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «Հռոմի պապի սկզբունքային դիրքորոշումը և Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետները ճանապարհ կհարթեն այլ ազգերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Գերմանիան շատ կարևոր և նշանակալից դերակատարություն ունի միջազգային ասպարեզում, և այս որոշումը լավ օրինակ կծառայի այլ ազգերի համար՝ հետևելու և դրանից սովորելու համար»,- ասել է Սարգսյանը: Նախագահը քննադատել է Եվրամիությանը միանալու ձգտումների առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը՝ ասելով, որ Անկարան փորձում էր օգտագործել բռնակալության քաղաքականությունը միության վրա ճնշում գործադրելու համար: «Ես չեմ կարծում, որ Թուրքիան այնպիսի խաղացող է, որ կարող է պարտադրել իր տեսակետները կամ ճնշում գործադրել Եվրամիության վրա»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: «Ես անկեղծորեն չեմ տեսնում որևէ հեռանկար, որ թույլ կտա Թուրքիային ճանապարհ հարթել Եվրամիությանը միանալու համար»,- հավելել է նախագահը: Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին: Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է», -գրել է Սրբազան քահանայապետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |