Պայթյուններ Եմենում. Ավելի քան 40 մարդ է զոհվել![]() 28 հունիսի 2016 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Եմենի հարավում գտնվող Էլ Մուկալլա քաղաքում մահապարտ ահաբեկիչները մի շարք պայթյուններ են իրականացրել, որոնց հետևանքով 42 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը: Գրոհի թիրախում եղել են ռազմական օբյեկտները, հայտնում է newsru.com-ը: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»: Կազմակերպությունը հայտարարել է 8 մահապարտ ահաբեկչի մասին, որոնք իրականացրել են պայթյունները: Տեղի իշխանություններն ականատեսների վրա հղումով հայտնել են 5 գրոհի մասին քաղաքի 4 թաղամասում: Առաջին պայթյունը հնչել է քաղաքի մուտքի մոտ գտնվող հսկիչ անցակետում: Ռազմական հետախուզության կենտրոնակայանի մոտ ականապտ մեքենա է պայթել: Եմենում շարունակվում են ռազմական գործողությունները իշխանությունը զավթած «Անսար Ալլահ» շարժման ապստամբների (հուսիտների) և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցների միջև մի կողմից, և բանակի մի մասի հետ, որը նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի կողմնակից է և որին սատարում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, մյուս կողմից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |