«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները կուտակվել են թուրք-սիրիական սահմանին28 հունիսի 2016 - 09:33 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Հալեպի գավառի Հրայթան և Քաֆր Համրա բնակավայրերի բնակիչները հայտնել են, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները ծանր սպառազինությամբ կուտակվել են թուրք-սիրիական սահմանին: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Սիրիայում հաշտեցման կենտրոնի վրա հղումով: Ահաբեկիչները շարունակում են մարտական գործողությունները: Նրանք հրթիռակոծել և ականակոծել են էլ Հադեր, Քուդեհի, Հանդրթա բնակավայրերը, ինչպես նաև Հալեպի թաղամասերը: Ավելի վաղ Հաշտեցման կենտրոնը հայտնել էր, որ հրադադարի ընթացքում ահաբեկիչները վերախմբավորել են ուժերը: Հունիսի սկզբին «Ջեբհաթ ան Նուսրան» Երկու անգամ փորձել է գրոհի անցնել Հալեպի շրջանում, սակայն սիրիական բանակին հաջողվել է կասեցնել գրոհները: Դրանից հետո ահաբեկիչները սկսել են հրթիռակոծել և ականակոծել բնակելի թաղամասերը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականանետերից գնդակոծել են Հալեպ գավառի բնակավայրերը: Արդյունքում զոհվել է 54 և վիրավորվել է 93 խաղաղ բնակիչ, զոհերի թվում նաև երեխա կա: «Հունիսի 10-ի 4գԳիշերը «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականակոծել են Հալեպ գավառի Հանդրաթ բնակավայրն ու Շեյխ Մահսուդ թաղամասը: Անկանոն գնդակոծության հետևանքով երեխա է զոհվել, 8 խաղաղ բնակիչ վիրավորվել է, տներ են վնասվել»,-ասել էր Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը Կառավարությունը` Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին․ Կեղծիք է Մայիսի 30–ին լրատվամիջոցներում նման տեղեկություն է տարածվել ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սլովենիա ԱԺ նախագահը գործուղման մասին կարգադրություն է ստորագրել Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա |