Դատական հայց Գերմանիայում՝ Էրդողանի և Դավութօղլուի դեմ. Մեղադրանքը՝ ռազմական հանցագործություն![]() 28 հունիսի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, լրագրողներ և գիտնականներ դիմում են ներկայացրել դատախազություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Այս մասին Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են «Միջազգային իրավունքի և ժողովրդավարության միության» (MAF-DAD) գործադիր խորհրդի նախագահ, իրավաբան Հեյք Գեյսուեյդը, իրավաբաններ Բրիտա Էդերը, Պետրա Դերվիշայը, Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը, Ստամբուլի իրավաբանների միության փաստաբան Էրջան Քանարը: Հայցվորները Գերմանիայի դաշնային դատախազության են ներկայացրել 200 էջանոց դիմում, որով Էրդողանին մեղադրում են «ռազմական հանցագործություն կատարելու» և «մարդու իրավունքները խախտելու մեջ», թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Բացի նախագահից նույն մեղադրանքը ներկայացվել է մոտ 2 տասնյակ թուրք պաշտոնյայի, որոնց թվում են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախկին նախարարներ Իսմեթ Յըլմազը, և Մեհմեթ Վեջդի Գյոնյուլը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ինչպես նաև այլ բարձրաստիճան զինվորականներ: Ներկայացված դիմումի առանցքում Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, հիմնականում Շըրնաքում և Ջիզրեում տեղի ունեցած դեպքերն են: Գործին առնչվող վկաների ցուցմունքները դիմումին կից ներկայացվել են դատախազությանը: Նշվում է, որ սեպտեմբերի 4-11-ին բախումների ժամանակ սպանվել է 21 խաղաղ բնակիչ, Ջիզրեում նկուղներում սպանվել են 178 քաղաքացի: Այդ գործողության ընթացքում խոչընդոտվել են տարածքում բժշկական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների, պատգամավորների, ընտանիքների հարազատների, հասարակական կազմակերպությունների գործողությունները, անջատվել է բջջային կապը, դիտավորյալ այդ տարածք արգելվել է շտապօգնության մեքենաների մուտքը: Գերմանիայի «Կանաչների կուսակցության» նախկին պատգամավոր, իրավաբան Մեմեթ Քըլըչը, մեկնաբանելով հարցի իրավական կողմը, նշել է, որ քաղաքական անձեռնամխելիությունը չի վերացնում հանցանքը: «Այս դիմումը կարող է մինչև Հաագայի միջազգային դատարան հասնել»,-ասել է իրավաբանը՝ նշելով, որ այս գործընթացը ցույց է տալիս, որ միջազգային ասպարեզում աճել է Էրդողանից և նրա վարչախմբից հաշիվ պահանջելու վճռականությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |