ԱԳ փոխնախարար. Պաշտպանության հարցերում ՀՀ-ն և ԼՂՀ-ն ապավինում են սեփական ուժերին![]() 28 հունիսի 2016 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ կարողություններով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Հ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը գերմանական Die Tagespost թերթին տված հարցազրույցում: Փոխնախարարը նշել է, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի զորամիավորումների կողմից իրականացված բարբարոսությունները՝ Լեռնային Ղարաբաղի դպրոցների հրետակոծումը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են աշակերտներ, Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձանց, ներառյալ՝ 92-ամյա կնոջ, դաժան կտտանքների ենթարկվելը և սպանվելը, ԼՂ զինված ուժերի գերևարված երեք զինվորներ ԻՊ-ին բնորոշ ոճով գլխատելը, ինչպես նաև նմանօրինակ պատերազմական հանցագործներին Ադրբեջանի նախագահի մակարդակով պարգևատրելը, բացահայտեցին, որ ինչու Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն Լեռնային Ղարաբաղի հարցում լիարժեք սատարում է Ադրբեջանին: Շավաշ Քոչարյանը շեշտել է, որ պաշտպանության և անվտանգության հարցերում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն ապավինում են առաջին հերթին սեփական ուժերին: «Միևնույն ժամանակ Հայաստանը տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ իր համագործակցության խորացումը դիտարկում է՝ որպես զսպող գործոն տարածաշրջանում կայունության խախտման դեմ: Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանի ռազմա-քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ»,-ասել է նա, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասն ավանդապես համարում է իր ազդեցության գոտին և փորձում է իր շահերից բխող հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանի երկրների հետ: Հավասարակշռված քաղաքականություն վարելը բխում է նաև իր ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը: «Ռուսաստանի միջնորդությամբ էր, որ 1994թ. մայիսին կնքվեց եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիրը, ինչը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցային գործընթացի հիմքը: Այդ զինադադարը խախտվեց այս ապրիլին՝ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնած ագրեսիայով: Եվ կրկին Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5-ին ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն՝ վերականգնելու 1994թ զինադադարի ռեժիմը»,-ասել է ԱԳ փոխնախարարը: Փոխնախարարը հավելել է նաև, որ Եվրոպան իր ներդրումը կարող է բերել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետ կանգնելու մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից: «Այդ պայմանավորվածություններով նախատեսված ԵԱՀԿ օժանդակությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հետաքննությունների մեխանիզմի ներդրումը հնարավորություն կընձեռնի բացահայտել յուրաքանչյուր միջադեպի դեպքում հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողին»,-ասել է նա: Քոչարյանը նշել է նաև, որ տվյալ մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային թիմի և կարողությունների ավելացումը կնպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և նոր ռազմական գործողությունների բացառմանը, ինչն անհրաժեշտ պայման է բանակցային գործընթացն արդյունավետ իրականացնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |