Գրոսմայստեր Գրիգորյանը` Սիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարի հաղթող28 հունիսի 2016 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում ավարտվել է Սիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարը, որին մասնակցել է 55 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 10 հնարավորից վաստակել է 9 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Իսկ Սիուտատ դե Մոնտկադա հիմնական մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երկու տուրի հանդիպումները, որոնցում Գրիգորյանը 2 հնարավորից վաստակել է 1,5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: 2016-ի փետրվարինԿարեն Գրիգորյանը «Խազարի գավաթ 2016» մրցաշարի 2-րդ տեղն է զբաղեցրել: Կարեն Հակոբի Գրիգորյանը ծնվել է 1995-ի փետրվարի 25, Երևանում: Հայ շախմատիստ, գրոսմայստեր է (2013): Հայաստանի 2015-ի չեմպիոն, ՀՀ հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։ Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է. -արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ: Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր է. -թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2010 -թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2011 -2014-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն։ 2015-ի նոյեմբերին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին` 2616։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |