Թուրքիան սկսել է կյանքի՞ կոչել Վաշինգտոնին ուղղված սպառնալիքները28 մարտի 2007 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մերժել է ԱՄՆ խնդրանքները` թույլ տալ ամերիկա-թրքական Ինջիրլիկ ռազմակայանում տեղակայված ավիացիային ուսումնական թռիչքներ կատարել Միջերկրական ծովի նոր շրջանում եւ թռչել նրա տարածքով գիշերային ժամերին: «Թուրքիան ԱՄՆ ՌՕՈՒ խնդրանքները համարել է հակասող ամերիկյան կողմի հետ կնքված համաձայնագրերին»,-հաղորդում է CNN-Turk հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին: Բացի այդ, նշում է հեռուստակայանը, դրանք դուրս են գալիս Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ գործող համատեղ պաշտպանության մասին համաձայնագրի սահմաններից: Թուրքիայի հարավում` Ադանա քաղաքի մոտ գտնվող «Ինջիրլիկ» ռազմակայանը ստեղծվել է 1954 թվականին Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր կնքելուց հետո: Ըստ Անկարայի եւ Վաշինգտոնմի միջեւ 1980 թվականին կնքած համաձայնագրի, Ինջիրլիկում մինչեւ 2003 թվականի մարտը տեղակայված էր ԱՄՆ ՌՕՈՒ 39-րդ մարտավարական խմբի հրամանատարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան կսահմանափակի ամերիկյան ՌՕՈՒ-ի կողմից կայանի օգտագործումը, եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |