Իսրայելն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման համաձայնագիր են ստորագրել![]() 28 հունիսի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուսն Սինիրլիօղլուն հունիսի 28-ին ստորագրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը: Ինչպես հայտնել է NTV-ն, վերոնշյալ փաստաթուղթը միաժամանակ ստորագրվել է նաև Թել Ավիվում` Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Դորի Գոլդոմի կողմից: Այսպիսով համաձայնագիրը դրվելու է խորհրդարանի քննարկմանը: Ուժի մեջ մտնելու համար թուրքական կողմին հարկավոր է ստանալ օրենսդիր մարմնի հավանությունն ու նախագահի ստորագրությունը, որից հետո կլուծվի դեսպանների նշանակման հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը նախաստորագրվեց հունիսի 27-ին: Ըստ պայմանավորվածության` Իսրայելն ընդունել է Թուրքիայի նախապայմանները հարաբերությունների կարգավորման համար: Մասնավորապես, Իսրայելը 20 մլն դոլար կվճարի 2010 թ. իսրայելյան հատուկջոկատայինների կողմից Mavi Marmara նավի գրոհի արդյունքում զոհված թուրք ակտիվիստների ընտանիքներին: Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք: 2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |