Reuters. ՀՀ նախագահն իր քաղաքական կարիերան կապում է Ղարաբաղի հարցի կարգավորման հետ![]() 28 հունիսի 2016 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգտակար է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները, որոնք նպաստում են լարվածության թուլացմանը մի հակամարտությունում, որը շարունակում է տասնյակ կյանքեր խլել, հայտնում է Reuters-ը: «Եռակողմ ձևաչափով հանդիպումները դրական դեր են կատարում»,-ասել է Հայաստանի նախագահը Reuters-ին տված հարվազրույցում: Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.«ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: «Անշուշտ, իրավիճակը հակամարտության գոտում շատ ավելի հանգիստ է, քան 3 ամիս, 5, 6 ամիս և նույնիսկ 1 տարի առաջ: Երբեմն ադրբեջանական կողմը կրակում է, սակայն հիմնականում փոքր տրամաչափի զինատեսակներից»,-ասել է ՀՀ նախագահը: Նա նշել է նաև, որ Ռուսաստանում կողմերը պայմանավորվել են ամրապնդել հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ մշակել և ավելացնել ԵԱՀԿ դիտորդների քանակը: «Սանկտ Պետերբուրգում մենք նաև պայմանավորվել ենք, որ եռաչափ ձևաչափով հանդիպումները կշարունակվեն և կշարունակվի ԵԱՀԿ հովանու ներքո բանակցային գործընթացը»,-ասել է Սարգսյանը: ՀՀ նախագահը սեփական քաղաքական կարիերան կապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «5 ամիս առաջ քչերը կարող էին ենթադրել, որ Դևիդ Քեմերոնը հրաժարական կտա»,-հիշեցրել է Սարգսյանը ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների որոշման հետևանքներից մեկի մասին: «Սպասենք, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է ՀՀ նախագահը: Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ընթերցեք նաև. ՀՀ նախագահ. Մարդիկ դժվար են ընկալում՝ ինչպես փոխզիջումների գնալ երկրի հետ, որը խախտեց իր պարտավորությունները Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |