Լրագրող Ռոման Բաբայանը` ՌԴ Պետդումայի պատգամավորության թեկնածու![]() 28 հունիսի 2016 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող, «Ձայնի իրավունք» հաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը դարձել է ՌԴ VII գումարման Պետդումայի պատգամավորության թեկանծու: Այդ մասին հայտնի է դարձել հունիսի 27-ին Մոսկվայում անցած «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարում, որտեղ հրապարակվել են պատգամավորության թեկնածուների անունները: Հայազգի լրագրողի հետ «էսեռների» թեկնածուների ցուցակում ընդգրկվել են նաև քաղաքական խորհրդատու Անատոլի Վասերմանը, ՌԴ ֆուտբոլի նախկին մարզիչ Վալերի Գազաևը, հրապարակախոս Միխայիլ Դելյագինը, ինչպես նաև Աֆղանստանում գերությունից փախած օդաչու Վլադիմիր Շարպատովը: «Արդար Ռուսաստանի» համադաշնային ցուցակում ընդգրկվել է միայն կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը: ՌԴ Պետդումայի գործող գումարման «էսեռ» պատգամավորներից շատերը նոր ցուցակում չկան, հայտնում է Ռուս-հայկական լրատվական գործակալությունը: ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան 2016-ի սեպտեմբերի 18-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |