Հայաստանից մանկական հագուստ է արտահանվում ՌԴ![]() 28 հունիսի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտադրված մանկական հագուստի առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է Ռուսաստան՝ «Դետսկի միր» պատվերով: Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել է«Ալեքս տեքստիլ» ընկերությանտնօրեն Մարատ Մովսիսյանը, վարչապետի՝տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերություն այցի ժամանակ: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունով, ծանոթացել արտադրական հզորություններին և առաջիկա ծրագրերին: Ընկերության տնօրեն Մովսիսյանը տեղեկացրել է նաև, որ գուլպաների արտադրությունը սկսվել է 2015-ից, իսկ 2016-ից ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև մանկական հագուստի արտադրությանը: Արտադրանքն ավելացնելու, ընդլայնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կատարվել է մի քանի միլիոն եվրոյի ներդրում: Ըստ Մովսիսյանի՝ ռուսական շուկայում առկա է հայկական արտադրանքի մեծ պահանջարկ: Արտադրված մանկական հագուստն առայժմ միայն արտահանվելու է, առաջիկայում արտադրական ծավալների ավելացման արդյունքում այն կիրացվի նաև հայկական շուկայում: Աբրահամյանը կարևորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |