2016-ի մարտ-մայիսին ՊԵԿ ստուգումների թիվը նվազել է 2,6 անգամ28 հունիսի 2016 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը 2016-ի մարտի 3-ից ստանձնելով պետական եկամուտների կոմիտեի ղեկավարումը, համակարգի առջև խնդիր է դրել՝ հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ նպաստել երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը, ներկրման ու արտահանման մրցակցային շուկաների ստեղծմանը, ներդրումային միջավայրի խթանմանը և այդ ուղղությամբ հստակ հանձնարարականներ տվել պատասխանատու ստորաբաժանումներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը: Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ` կազմակերպական և տեղեկատվական բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանն լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ օպերատիվ հետախուզության վարչության առջև խնդիր է դրվել հսկողական միջոցառումներն իրականացնել` զերծ մնալով բիզնեսի գործունեությանը չհիմնավորված միջամտություններից և տնտեսվարողներին անհարկի անհանգստություն պատճառելուց: Հովհաննես Հովսեփյանի հանձնարարությամբ, վարչության կողմից առավել ուշադրություն է դարձվել հատկապես գործարքների փաստաթղթաշրջանառության կանոնների շրջանցման մեխանիզմներին, իրական ծավալների և արժեքների թերհայտարարագրման խնդիրներին: ՕՀՎ 4-րդ բաժնի պետի ներկայացմամբ, 2016-ի մարտ-մայիս ամիսներին իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 74 ստուգում` 2015-ի նույն ժամանակահատվածի 191-ի դիմաց: Արդյունքում արձանագրվել է 1 մլրդ 68 միլիոն դրամ, ստուգումների քանակը նվազել է 2,6 անգամ, արդյունքում մեկ ստուգմամբ արձանագրված գումարն այս տարի ավելացել է 2.1 անգամ: 2015թ. մարտ-մայիս ամիսներին միջինը մեկ ստուգումով արձանագրվել էր 6 մլն 900.000 դրամ, իսկ 2016թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 14 մլն 400.000 դրամ: Օպերատիվ-հետախուզական համեմատաբար քիչ միջոցառումներով էապես ավելացնել են լրացուցիչ հարկային մուտքերը: Այսպես, 2016-ի մարտ-մայիս ամիսներին վարչությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական 583 միջոցառում, 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 763 միջոցառում, այսինքն, այս տարի արդեն իսկ 180-ով կամ 23%-ով նվազել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, փոխարենը 2016թ. մարտ-մայիս ամիսներին կազմվել են վարչական ակտեր 146 միլիոն 300 հազար դրամով ավելի` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Կրկնապատկվել է մեկ օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ արձանագրված միջին գումարը` 2015թ.-ի մոտ 400 հազար դրամից դառնալով 800 հազար դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |