ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական խորհրդակցությունները կանցկացնեն Վիեննայում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներն այս շաբաթ կհանդիպեն Վիեննայում խորհրդակցությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի գծով խմբում: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը եւ կսկսեն նախապատրաստվել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպմանը: Խորհրդակցություններից հետո նրանք հանդես կգան երկու երկրների ԱԳՆ ղեկավարների առջեւ նոր առաջարկներով` հանդիպում անցկացնելու նպատակով: Ըստ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի, նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին Աստանայում ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ նախարարները կարող են հանդիպել եվրոպական երկրներից մեկի մայրաքաղաքում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---