Արցախում զոհված զինվորների երեխաները Երևանով շրջայց են կատարել. Եղել են կենդանաբանականում![]() 28 հունիսի 2016 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումներին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշտապես ներգրավված են նաև հատուկ խմբերի երեխաները: Ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 30 արցախցի երեխաներն իրենց հարազատների հետ Երևանում էին ԼՂՀ-ում գործող «Մայրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրով: Կազմակերպվել է այցելություն Երևանի կենդանաբանական այգի: Երեխաներից շատերն առաջին անգամ են եղել այգում, նրանք հաճույքով զբոսնել են, նստել կարուսելներ, կերակրել կենդանիներին: Երեխաները «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով ճանաչողական շրջայց են կատարել Երևանում և ծանոթացել պատմամշակութային վայրերին: Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները՝ 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) ևս 9 զինծառայող և 2 կամավոր մահացել է ապրիլի 2-13 ժամանակահատվածում գրանցված դժբախտ պատահարներից: Հայկական կողմը նաև 120-ից ավել վիրավոր է ունեցել, որոնցից մի քանիսն ավելի ուշ մահացել են հոսպիտալներում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |