Ահաբեկչություն Ստամբուլի օդանավակայանում. 36 զոհ, 147 վիրավոր29 հունիսի 2016 - 09:12 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք 36 մարդու կյանք են խլել: Եվս 147-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պայթյունները հնչել են մուտքի, ելքի մոտ և կայանատեղիում: Ենթադրվում է, որ գործել են մահապարտ ահաբեկիչները, լսվել են նաև կրակոցներ: Ըստ օդակայանի աշխատակիցների, շատերը տուժել են ոչ թե պայթյուններից, այլ ապակիների բեկորներից: ՔԱԿ անդամները հայտարարել են, որ առնչություն չունեն պայթյունների հետ: Ըստ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի, որը ժամանել է ողբերգության վայր, նախնական տվյալները մատնանշում են, որ գրոհների հեղինակը «Իսլամական պետությունն» է: Սոցցանցերի օգտատերերը հիշեցրել են, որ ուղիղ երկու տարի առաջ` 2014-ի հունիսի 29-ին ԻՊ-ն հայտարարեց այսպես կոչված խալիֆատի ստեղծման մասին: Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր Twitter-ի էջում։ Photo: REUTERS/ Osman Orsal Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |