ՄԱԿ-ը զգուշացրել է սիրիական Մադայայում սովի սպառնալիքի մասին![]() 29 հունիսի 2016 - 09:58 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը զգուշացրել է, որ սիրիական Մադայա քաղաքում կրկին կարող է սով սկսվել, եթե առաջիկայում հումանիտար օգնություն չհասցվի քաղաք: Այդ մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մշտական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «ՄԱԿ-ն ու նրա գործընկերները կոչ են անում անհապաղ սննդամթերք, բուժօգնություն և այլ միջոցներ հասցնել սիրիական Զաբադանի, Ֆուա, Մաֆայա և Քեֆրայա պաշարված քաղաքների մոտ 62 հազար բնակչի համար, որոնց մեծ մասը կանայք են»,-ասել է Հաքը: Վերջին անգամ ՄԱԿ-ն այդ շրջաններ օգնություն է հասցրել ապրիլի վերջում: «Հետագա հապաղումը նորից կարող է սովի մատնել մարդկանց Մադայա քաղաքում, որտեղ ավելի վաղ մի քանի մարդ էր սովամահ եղել»,-ասել է Հաքը: ՄԱԿ-ում նաև հայտնել են, որ հունիսի 28-ին երկրորդ շարասյունն է ուղարկվել Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամաս` մոտ 27 հազար մարդու համար: Առաջիկայում նախատեսվում է հումանիտար երրորդ շարասյան կազմակերպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրան հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը թույլ է տվել օգնություն առաքել երկրի 19 պաշարված շրջան, որտեղ բնակվում է մոտ 600 հազար մարդ: Մայիսին հումանիտար շարասյունը չէր կարողացել Դերաա հասնել, չնայած, որ դա համաձայնեցված էր հակամարտության կողմերի միջև:2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |