Մայիսին Թբիլիսիում կհանդիպեն Հարավային Կովկասի երկրների եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարները

PanARMENIAN.Net - Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ մայիսին Թբիլիսիում տեղի կունենա «խորհրդարանական կովկասյան քառյակի» հանդիպումը, ուր մտնում են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի խորհրդարանների խոսնակները: Միրոնովն ընդգծել է, որ «Ադրբեջանին եւ Ռուսաստանին կապում է ոչ միայն ընդհանուր անցյալը, այլ նաեւ այսօրվա խնդիրները, այդ թվում Կասպից ծովի հարցերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը: Նա նկատել է, որ «Ռուսաստանը պատրաստ է հավանություն տալ Ղարաբաղի շուրջ Բաքվի եւ Երեւանի ցանկացած որոշմանը, որոնց ձեռքում է այսօր խնդրի լուծման բանալին», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---