ԶԼՄ-ներ. Սիրիայում ընդդիմության զինյալներն ավիաբազա են ազատագրել ԻՊ գրոհայիններից29 հունիսի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության զինյալ ջոկատները «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Աբու Քեմալ ռազմական ավիաբազան: Այդ մասին հայտնել է սիրիական «Ալ Մայադին» հեռուստաալիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ԶԼՄ-ների, մարտերը Աբու Քեմալում շարունակվում են: Ավիաբազան գտնվում է Իրաքի հետ սահմանին` Դեր Զոր գավառում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի Դեր Զոր նահանգի արևելքում գտնվող գյուղի վրա ավիահարվածների հետևանքով կարող է զոհված լինել մոտ 25 երեխա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: «Իսլամական պետության» գրոհայինները ներխուժել են սիրիական Հալեպ գավառի Էլ Բաբ և Մանբիջ գյուղերն ու ավելի քան 900 բնակչի առևանգել: Ըստ աղբյուրի, ոմանց գրոհայինները ստիպել են խրամատներ փորել Ար Ռաի և Մանբիջա գյուղերի մատույցներում, իսկ մյուսներին օգտագործում են որպես կենդանի վահան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |