ՌԴ-ից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը կվերականգնվի միայն անվտանգության ապահովման դեպքում![]() 29 հունիսի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի միջև զբոսաշրջիկների հոսքի վերականգնումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Անկարան կկարողանա երաշխավորել զբոսաշրջիկների լիակատար անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև զբոսաշրջային հարաբերությունների վերսկսումն այժմ մեծապես կախված է թուրքական կողմից անվտանգության ապահովումից: Մենք տեսնում ենք, որ Եգիպտոսի հետ մեր հարաբերությունները շատ ավելի լավն են, քան Թուրքիայի, սակայն ավիահաղորդակցությունը միևնույն է չի վերականգնվում»,-ասել է գործակալության զրուցակիցը: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Բարզիկինն ասել է, որ Էրդողանի նամակից հետո հույս կա, որ շփումները ՌԴ և Թուրքիայի միջև կբարելավվեն: «Սակայն, առանց ռիսկերի նվազման ու անվտանգության ապահովման զբոսաշրջության մասին խոսք լինել չի կարող»,-հավելել է նա: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հունիսի 29-ին տեղի կունենա վերջին 7 ամսում առաջին հեռախոսազրույցը Պուտինի և էրդողանի միջև: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունիսի 27-ին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է հղել ռուս պաշտոնակցին և ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցություն հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ, հայտարարել, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` համարելով նրան ռազմավարական գործընկեր: Թուրքիայում անվտանգության հարցերը կրկին առաջին պլան դուրս եկան հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 36 մարդ է զհովել, մոտ 150-ը` վիրավորվել: Ընթերցեք նաև. Ահաբեկչություն Ստամբուլի օդանավակայանում. 36 զոհ, 147 վիրավոր ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |