ՌԴ ԱԻՆ-ը Վերին Լարսից ՀՀ 147 քաղաքացու կտեղափոխի Երևան![]() 29 հունիսի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԻՆ ավիացիան Հայաստանի 147 քաղաքացու կտեղափոխի, որոնք չեն կարողանում շարունակել ճանապարհը և մնացել են Վերին Լարսի անցակետում, որը փակվել է սելավի պատճառով: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնը: Հունիսի 23-ին սելավի պատճառով փակվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղին, երթևեկությունը դադարել է: Հունիսի 24-ին Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Հայտնի է, որ ճանապարհի վերանորոգումը կտևի մոտ 20 օր: Ըստ հունիսի 28-ի տվյալների, անցակետում կուտակվել է 240 ավտոմեքենա: «Այսօրվանից Ռուսաստանի ԱԻՆ-ը մտադիր է սկսել Հայաստանի քաղաքացիների ավիափոխադրումը, որոնք արգելափակված են մնացել Վերին Լարսի անցակետում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է Երևան փոխադրել 147 քաղաքացու»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վրացական կողմն իր հերթին հայտարարել է, որ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները կտևեն առնվազն 3 շաբաթ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |