ԱԺ-ն ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները![]() 29 հունիսի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանականներն ընդունել են «4+4+4» ձևաչափի շրջանականերում քաղաքական ուժերի միջև համաձայնության արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Օրինագծին կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ էին 6-ը, հայտնում է Panorama.am-ը: «Այս ֆորմատը նախաձեռնել է ՀԱԿ խմբակցությունը, որին միացել են մյուս քաղաքական ուժերը: Մենք կողմ ենք այս փոփոխություններին, բայց չի նշանակում, թե մենք կողմ ենք ընդհանուր օրենսգրքին», -քվեարկությունից առաջ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Օրինագծին կողմ են քվեարկել նաև ԱԺ-ում ներկայացված «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ պատգամավորները: «Կողմ ենք հաշվի առնելով, որ սա համաձայնություն էր կոնկրետ հարցերի վերաբերյալ», - իր խոսքում ասել է պատգամավոր Էլինար Վարդանյանը: «4+4+4» ձևաչափի շրջանակներում երկար քննարկումներից ու բանակցություններից հետո Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ քաղաքական համաձայնությունը կայացել էր իշխանությունից՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ընդդիմությունից՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև: Առաջարկվող նախագծով ներդրվող մատնահետքերի գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգերը ձեռք բերելու համար պահանջվում է շուրջ 16 մլն եվրո: Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում՝ ֆինանսական օգնություն ստանալու համար: 2016-ի հունիս 16-ին կայացել է ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնություն (կոնսենսուս), որի շրջանակներում քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել փոփոխություններ և լրացումներ կատարել Ընտրական օրենսգիրքում` դրանում արտացոլելով համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները և միջոցառումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |