Ադրբեջանի ծանրորդները զրկվել են օլիմպիական բոլոր արտոնագրերից![]() 29 հունիսի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է ամերիկյան Հյուսթոնում 2015թ. աշխարհի առաջնության թարմացված արդյունքները` հայտնի է դարձել, որ Ադրբեջանը զրկվել է օլիմպիական բոլոր արտոնագրերից ծանրամարտում: Ադրբեջանը զրկվել է 6 ծանրորդի հավաքած բոլոր միավորներից, որոնց արյան մեջ ԱԱ-2015 արդյունքներում խթանիչ է հայտնաբերվել: Արդյունքում օլիմպիական տղամարդկանց աղյուսակում այդ երկիրը 16-րդ տեղից նահանջել է 31-րդը, որի համար Օլիմպիադայի մասնակցության արտոնագրեր չեն տրվում, քանի որ դա նախատեսված է միայն լավագույն 24 երկրի համար: Կանանց ստուգարքում Ռիոյի ուղեգիր է ստացել 21 երկիր: Ադրբեջանն այս ցուցակում 26-րդն է, հայտնում է Haqqin.az-ը: Ծանրորդների տղամարդկանց ցուցակում 16-րդ տեղը իրավունք էր տալիս Ադրբեջանին 4 մարզիկ ուղարկել Ռիո: Սակայն, ավելի ուշ Ադրբեջանն ու ևս մի քանի երկիր պատժվեցին մեկական լիցենզիայի զրկմամբ տղամարդկանց և կանանց համար հակախթանիչ կանոնանների բազմաթիվ խախտումների համար: Արդյունքում Ադրբեջանի մոտ մնացել էր 3 լիցենզիա: Սակայն, այժմ նա զրկվեց նաև դրանցից: Բացի այդ, առաջիկայում որոշում կկայացվի նաև Կոստովայի հարցով, որը չի անցել Լոնդոնի-2012-ում հանձնած խթանիչների կիրառման վերստուգումը: Այնպես կարող է ստացվել,որ Ադրբեջանը Ռիոյի Օլիմպիադայում 1996-ից առաջն անգամ ներկայացված չի լինի ծանրամարտում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի 2 ծանրորդ զրկվել է Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք 2016թ. ամառային օլիմպիադային մասնակցելու արտոնագրից: Ավելի վաղ 6 ադրբեջանցի ծանրորդ որակազրկվել էր խթանիչներ օգտագործելու պատճառով: Էլհան Ալիգուլուզադեն, Սիլվիա Անգելովան, Ֆիրիդուն Գոլիևը, Վալենտին Խրիստովը, Ինթիգամ Զաիրովը որակազրկվել են 8 տարով, Դադաշ Դադաշբեյլին` 4 տարով: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հունիսի 18-ին հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյան զննման արդյունքում: Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |