Գյումրիում «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրություն կլինի29 հունիսի 2016 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի բնակիչների համար տեղի կունենա Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: «Ամբողջ թափով գնում են «Երկրաշարժ» ֆիլմի հայերեն կրկնօրինակման աշխատանքները: Հուլիսի 25-ին նախատեսվում է փակ ցուցադրություն Գյումրիի բնակիչների համար` անպայման ուզում ենք հասցնել կրկնօրինակել ֆիլմը և ցույց տալ հայերեն լեզվով»,-գրել է Դիշդիշյանը: Նա տեղադրել է նաև ֆիլմի հայկական տարբերակի վերջին կադրի լուսանկարը: Ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը: Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը: Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար: Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի |