Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել![]() 29 հունիսի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են հանդիպել: Պուտինն Էրդողանին ցավակցություն է հայտնել հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Խոսվել է նաև երկրների հարաբերությունների բարելավման մասին, կարևորվել է երկկողմ համագործակցությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ NTV հեռուստաալիքը սեփական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ երկու նախագահների բանակցությունները տևել են 40 րոպե, եղել են «արդյունավետ և դրական»: Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են 2015-ի թուրքական Անթալիայում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում: Դրանից տառացիորեն մի քանի օր անց թուրքական կործանիչը խոցեղ ռուսական Սու-24 օդանավը Սիրիայի երկնքում: Միջադեպից հետո Պուտինը չէր արձագանքում կապ հաստատելու էրդողանի փորձերին: Կրեմլում Էրդողանի նամակը կարևոր քայլ են համարել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: ՌԴ մամուլի քարտուղարը, սակայն, նշել է, որ խնդիրները չի հաջողվի լուծել մի քանի օրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |