ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները հուլիսի 1-ին կհանդիպեն Սոչիում29 հունիսի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն կհանդիպեն հուլիսի 1-ին Սոչիում և կքննարկեն սիրիական կարգավորումն ու երկկողմ հարաբերությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ և պայմանավորվել են անձնական հանդիպման մասին: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրի արտգործնախարարները հուլիսի 1-ին կհանդիպեն Սոչիում` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում: Այդ հանդիպմանը կքննարկվեն ինչպես իրավիճակը տարածաշրջանում, շեշտը դնելով սիրիական կարգավորման վրա, այնպես էլ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2015 թվականի նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացնելու համար: Կրեմլում Էրդողանի նամակը կարևոր քայլ են համարել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: ՌԴ մամուլի քարտուղարը, սակայն, նշել է, որ խնդիրները չի հաջողվի լուծել մի քանի օրում: Ընթերցեք նաև. Ռուսաստանը կհանի Թուրքիա այցելելու սահմանափակումները Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |