ԱՄՀ. Նոր հարկային օրինագիծը կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանը![]() 29 հունիսի 2016 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը վստահ է՝ չնայած նոր Հարկային օրենսգրքի նախագիծը սուր քննադատության է ենթարկվում հասարակության բազմաթիվ խմբերի կողմից, այն մեծ օգուտներ կբերի Հայաստանին: Սանչեսն ընդգծել է, որ օրենքի ուժ ստանալուց հետո այդ փաստաթուղթը կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանն ու բնակչության համար ավելի լավ ծառայություններ ապահովելուն: «Այս երկիրը լավ դպրոցի, լավ ճանապարհների, լավ կառավարման կարիք ունի: Եվ դրա համար յուրաքանչյուրը պետք է ներդրում անի»,- ասել է նա ու հավելել՝ «Կրթությունը, առողջապահությունն այստեղ շատ ցածր մակարդակի վրա է, չկա կապիտալի ներդրում, չկան ենթակառուցվածքներ: Առանց այս ամենի հնարավոր չէ երկիրը զարգացնել, իսկ հիմա դրա համար լավ հնարավորություն է ստեղծվել», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Չնայած բոլոր խմբակցությունների, այդ թվում՝ իշխող Հանրապետականի կոշտ քննադատությանը, Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է աղմկահարույց օրինագիծը: Արժույթի միջազգային հիմնադրամը ողջունել է խորհրդարանի այդ քայլը: ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ ԱԺ-ն այդպիսով մեծ պատասխանատվություն դրսևորեց՝ ցուցաբերելով նաև «այդ կարևոր փաստաթուղթը» քննարկելու պատրաստակամություն: Սանչեսը չի ընդունում քննադատությունը, թե հարկային բեռի ավելացումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի բիզնես միջավայրի, բնակչության սոցիալական վիճակի վրա՝ բարեխիղճ աշխատողին հարկադրելով թաքցնել իրական եկամուտներն ու տեղափոխվել ստվերային դաշտ: Ավելին՝ նա վսատհ է, որ Հայաստանի անկախացումից ի վեր գործող հարկային «ցաքուցրիվ համակարգն» է այսօր խնդիրներ ստեղծում՝ տնտեսության զարգացման ճանապարհին դառնալով անկայունության և չարաշահումների պատճառ: Ըստ նրա, բյուջեն ամրապնդելուց բացի, խնդրո առարկա փաստաթուղթը նաև կբարելավի հարկային վարչարարությունը, կնպաստի հարկ վճարողների և հավաքողների հարաբերությունների կարգավորմանը՝ նվազեցնելով տեսուչների միջամտությունն ու ստեղծելով ավելի թափանցիկ միջավայր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |