Ֆրանսիայի ԱԳ նախարար. Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել ԼՂ հարցով բանակցությունների համար

Ֆրանսիայի ԱԳ նախարար. Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել ԼՂ հարցով բանակցությունների համար

PanARMENIAN.Net - Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

«Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը մեզ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների միջև կայացած բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»,- ասել է Էյրոն, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ և իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էյրոյի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ճգնաժամերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---