Մեսրոպ Մութաֆյանը պահանջում է խաչ տեղադրել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Կոստանդուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը դիմել է թուրքական կառավարությանը Աղթամար կղզու վերականգնված Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու պահանջով: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, արքեպիսկոպոսի նամակն ուղարկվել է Թուրքիայի արտգործնախարարություն երեք օր առաջ: Այնուամենայնիվ, Մութաֆյանը հայտարարել է, որ ուրախ է եկեղեցու բացման կապակցությամբ: «Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրականացրել են այս նախագիծը»,- գրում է թուրքական թերթը:



Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Լեւանտ Բիլմանի խոսքերով, նամակը վերահասցեագրվելու է Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, բայց դրա համար ժամանակ է պետք: Թերթը հիշեցնում է, որ եկեղեցու բացման արարողությանը ժամանել են հայկական սփյուռքի ներկայացուիչներ եւ պաշտոնական պատվիրակություն Հայաստանից` ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Գագիկ Գյուրջյանի գլխավորությամբ: Հատուկ նշվում է, որ հայկական պատվիրակությունը ժամանել է Վան Վրաստանի տարածքով, քանի որ Հայաստանի հետ սահմանը փակ է 1993 թվականից: «Սակայն գտնվելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձեւի ազդեցության տակ, որով Առաջին Համաշխարհային պատերազմի տարիների իրադարձությունները ցեղասպանություն են որակվում` Թուրքիան փորձում է շահել հայերի համակրանքը` օգտագործելով եկեղեցու բացումը»,- ընդգծում է Turkish Daily News-ը:



Իր հերթին, Zaman թերթը նշում է, որ նամակի հետ արքեպիսկոպոս Մութաֆյանը ներկայացրել է նաեւ Սուրբ Խաչի հին լուսանկարներ, որոնց վրա հստակ երեւում է խաչի առկայությունը: Լեւանտ Բիլանն այդ հարցով հայտարարել է, որ խաչի տեղադրման հարցը կքննարկվի:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---