Էվանսը կընդգրկվի Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում![]() 30 հունիսի 2016 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, որը հունիսի 29-ին այցելել էր Արցախի Հանրապետություն, կընդգրկվի Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Էվանսի այցը ԼՂՀ «հերթական սադրանքն է»: Ըստ նրա, Ջոն Էվանսը «հայկական լոբբիի թելադրանքով իր կանխակալ քայլով փորձում է սրել իրավիճակը, հատկապես ներկա փխրոււն պայմաններում», հայտնում է Թրենդ գործակալությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմենին և նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հունիսի 16-ին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ջոն Էվանսն, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ասել էր, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա: «Կարծում եմ, ապրիլի 2-ին և հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է հայկական կողմը ցնցված տեղի ունեցածով»,-ասել էր նա: Ջոն Էվանսն ընդգծել էր նաև, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, և ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի: Ընթերցեք նաև. Էվանս. ԼՂ հարցով բանակցությունները պետք է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |