Պուտինը հաստատել է սննդամթերքի էմբարգոյի երկարացումը մինչև 2017-ի ավարտը30 հունիսի 2016 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն սննդամթերքի էմբարգոն Արևմուտքի երկրների հանդեպ կգործի մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 29-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մայիսին էր հանձնարարել երկարացնել պատժամիջոցները մինչև 2017-ի ավարտը: Նա նշել էր, որ տեղի արտադրողները բազմիցս են կողմ հանդես եկել էմբարգոյի պահպանմանը: Ընդ որում ռուսաստանցիների 76%-ն ապրիլին հասարակական հարցման ժամանակ հայտարարել էին, որ փոփոխություններ չեն նկատել խանութների տեսականիում: Հարցման մասնակիցների նույն քանակը` 76%-ը նշել է գների աճն այն ապրանքատեսակների մասով, որոնք ներկրվում են այն երկրներից, որոնց դեմ գործում են սահմանափակող միջոցները: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: Ընթերցեք նաև. Ռուսաստանը կհանի Թուրքիա այցելելու սահմանափակումները Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |