Երկքաղաքացիությունը մի նոր շանս է ամրապնդելու համար կապը սփյուռքի եւ հայրենիքի միջեւ29 մարտի 2007 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «Սփյուռքը հասկանում է, որ Երկքաղաքացիություն մասին օրենքը քննարկումների կարեւոր թեմա էր հայոց խորհրդարանում եւ հասարկությունում եւ մենք ողջունում ենք այդ գործընթացը»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք հարգում ենք այն տեսակետները, որոնք հնչել են այդ բանավեճերի ժամանակ: Սփյուռքը ուրախ է, որ խորհրդարանը վերջապես հավանություն տվեց այդ օրենքին: Երկքաղաքացիությունը մի նոր շանս է ամրապնդելու համար կապը սփյուռքի եւ հայրենիքի միջեւ, ամբողջ աշխահում հայի ինքնությունը ամրապնդելու համար եւ կարեւոր խթան է հայ ազգի ժողովրդավարական եւ ազգային ձգտումների համար»,-գտնում է ANCA-ի գործադիր տնօրենը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |