Ռուսաստանը կարող է օգնել հովազների վերաբնակեցման կենտրոնի ստեղծմանը ՀՀ-ում30 հունիսի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է օգնել հովազների վերաբնակեցման կենտրոնի ստեղծմանը Հայաստանում: Այդ մասին հայտնել է ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկոյը: «Դիմումներ են եղել մերձավոր երկրներից, որոնք գտնվում են հովազի միգրացիայի ճանապարհին: Միջանցիկ տարածքներում կան վայրեր, որտեղ հովազներ են հայտնվում: Հայաստանից մեր գործընկերները դիմել են, որպեսզի օգնենք նրանց վերաբնակեցման կենտրոնի ստեղծման գործում: Սկզբունքորեն, մենք կարող ենք կիսվել: Հաշվի առնելով, որ մենք շահագրգռված ենք, որ ամբողջ այդ տարածքը բնակեցվի»,-ասել է Դոնսկոյը: Նա մանրամասնել է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին մի քանի առաջավորասիական հովազ փոխանցել Սոչիի վերաբնակեցման կենտրոնից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Հայաստանի տարածքում 13 հովազ կա: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կովկասյան հովազի և վերջինիս կենսամիջավայրի պահպանմանն ուղղված հայաստանյան նախագիծը Գերմանիայի National Geographic-ի միջազգային մրցանակ է ստացել: Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիա (EOCA) հայտ ներկայացրած բազմաթիվ միջազգային բնապահպանական նախագծերից Հայաստանում կովկասյան հովազի պահպանման նախագիծը 6 լավագույնների շարքում էր։ Արդյունքում՝ օնլայն քվեարկությունում հավաքելով ձայների 34%-ը, այն դարձել է առաջատարն ու ստացել մոտ 30․000 եվրո կազմող մրցանակը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |