ԶԼՄ-ներ. Թուրքիայում 9 մարդ է ձերբակալվել Ստամբուլում ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով30 հունիսի 2016 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը 9 մարդ է ձերբակալել Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով: Գործողությունն անցկացվում է Ստամբուլում և Իզմիրում մի քանի հարյուր ոստիկանի մասնակցությամբ: Խուզարկության ժամանակ որոշ վայրերում հայտնաբերվել են հրազեն, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ: Ձերբակալվածներին կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման անդամներին կազմակերպչական օգնություն, լոգիստիկ և նյութական աջակցություն ցուցաբերելու, նոր մարդկանց անդամագրելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Ստամբուլի օդանավակայանում պայթյուններ իրականացրած մահապարտներից մեկը Չեչնիայից է, գրում է Meduza-ն Haberdar-ի վրա հղումով: Նշվում է, որ ահաբեկիչ Օսման Վադինովը ժամանել է Թուրքիա սիրիական Ռաքքայից, որը վերահսկում է ԻՊ-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի հետախուզությունն ահաբեկչությունից 20 օր առաջ զգուշացրել էր ահաբեկչության հնարավոր վայրերի մասին, այդ թվում նաև Աթաթուրքի անվան օդանավակայանի: Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք 41 մարդու կյանք են խլել: Եվս 239-ը վիրավորվել է: Պայթյունները հնչել են մուտքի, ելքի մոտ և կայանատեղիում: Ենթադրվում է, որ գործել են մահապարտ ահաբեկիչները, լսվել են նաև կրակոցներ: ՔԱԿ անդամները հայտարարել են, որ առնչություն չունեն պայթյունների հետ: Ըստ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի, որը ժամանել է ողբերգության վայր, նախնական տվյալները մատնանշում են, որ գրոհների հեղինակը «Իսլամական պետությունն» է: Ընթերցեք նաև. Նախագահը ցավակցել է Էրդողանին՝ Ստամբուլում ահաբեկչության կապակցությամբ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |