Փոփոխություն՝ ՀՀ և ԱՄԷ միջև առանց վիզայի ռեժիմում. Կտարածվի նաև ծառայողական անձնագիր կրողների վրա![]() 30 հունիսի 2016 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 30-ի նիստում համաձայնություն տրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009թ. հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություն կատարելու մասին» առաջարկությանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ ԱՄԷ դեսպանությունը պաշտոնական հայտագրով խնդրել է փոփոխություններ կատարել ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին 2009թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում: «Էմիրությունների կառավարությունն առաջարկում է հուշագրում ավելացնել նաև մի դրույթ, որով մուտքի արտոնագրի պահանջի վերացումը կտարածվի նաև ԱՄԷ հատուկ ծառայողական անձնագիր կրողների նկատմամբ»,- ասել է Քոչարյանը, գրում է Panorama.am-ը: Հիմնավորման մեջ նշում է, որ ըստ ՀՀ գործող կարգի, սովորական անձնագրերով ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագիրը տրամադրվում է նաև օդանավակայանում ժամանման պահին, սակայն բազմաթիվ են արձանագրված դեպքերը, երբ ԱՄԷ քաղաքացիները (այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ և իշխող ընտանիքի անդամներ) ժամանում են Հայաստան հատուկ անձնագրերով և կանգնում մուտքի արտոնագրի տրամադրման խնդրի առջև (դիվանագիտական և հատուկ արտոնագրերը չեն տրամադրվում օդանավակայանում): Չնայած այն հանգամանքին, որ ԱԳՆ հյուպատոսական վարչության միջնորդությամբ նման հարցերը գրեթե բոլոր դեպքերում կարգավորվել են, սակայն այս հարցը մնում է խնդրահարույց: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |