Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար![]() 30 հունիսի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-8-ը Վենեսուելայում տեղի կունենա WSB-ի և APB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին կմասնակցի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա հուլիսի 2-ին: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Վենեսուելայի մրցաշարը Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարն է: Հայաստանի 4 բռնցքամարտիկ ձեռք է բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր, իսկ ընդհանուր առմամբ, ՀՀ-ն ունի 19 օլիմպիական ուղեգիր: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |