Բասկետբոլի ՀՀ հավաքականը հաղթել է Ուելսին ու դուրս եկել փոքր երկրների ԵԱ կիսաեզրափակիչ30 հունիսի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի վերջին տուրում խոշոր հաշվով հաղթել է Ուելսի ընտրանուն և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հայաստանի հավաքականն առաջին քառորդում հաղթել է 29:9 հաշվով, երկրորդ քառրոդն ավարտվել է 46:20 հաշվով, երրորդ քառորդում հաշիվը 67:26 էր՝ հօգուտ Հայաստանի ընտրանու: Ի վերջո Հայաստանի հավքականը հաղթել է 52 միավորի առավելությամբ՝ 92:40: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող 20 միավորով ճանաչվեց Մայք Դանիելյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Կիսաեզրափակչում Հայաստանի ընտրանու մրցակիցը պարզ կդառնա խմբային փուլի հանդիպումների ավարտից հետո: Հունիսի 28-ին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` գերազանցելով Մոլդովայի թիմին: Առաջին քառորդից հետո Հայաստանի հավաքականն 7 միավորով առաջ էր Մոլդովայից (18:11): Ունեցած առավելությունը Հայաստանի թիմը պահպանեց նաև երկրորդ քառորդում (41:30): Երրորդ և չորրորդ քառորդներին պահպանելով առաջատարի դիրքը Հայաստանի հավաքականն ի վերջո հաղթեց 83:64 հաշվով: Այդ խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր: Հայաստանի հավաքականը խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջել է ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որն առաջնության գործող չեմպիոնն է: Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստնեն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30 հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորացիներին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 24 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |