Ադրբեջանը դեմ չէ Սարգսյան-Ալիև նոր հանդիպմանը Փարիզում30 հունիսի 2016 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպմանը Փարիզում: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր գերմանացի պաշտոնակից, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն առաջարկել է այդպիսի հանդիպում անցկացնել: Մենք դեմ չենք»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նա հավելել է նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան այցից հետո հուլիսի 4-ին կլինի Բաքվում: Բաքվում կանցկացվեն բանակցություններ, իսկ հետո կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպում: Նա հավելել է նաև, որ կարևորն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: «Եթե ուզում ենք խաղաղ ճանապարհով առաջընթացի հասնել, բանակցություններ հանուն բանակցությունների չպետք է լինեն»,-ասել է նա: Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: «Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը մեզ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների միջև կայացած բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»,- ասել է Էյրոն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |