Ծանրամարտիկ Սոնա Պողոսյանը 5-րդն է երիտասարդների ԵԱ-ում30 հունիսի 2016 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը (69 կգ) ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 205 կգ արդյունքով 5-րդ տեղում է: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 93 կգ, նա չկարողացավ բարձրացնել 96 կգ: Հրում վարժությունում Պողոսյանը գլխավերևում պահեց միայն 112 կգ ծանրաձողը: Երկամարտի 205 կգ արդյունքով նա միայն 5-րդ տեղում է: Աշխարհի չեմպիոն դարձավ Էկվադորի ներկայացուցիչ Բարերա Դայոմեսը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից Դավիթ Հովհաննիսյանը 8-րդ տեղում էր: Տղամարդկանց 77 կգ քաշային կարգի պայքարում Հովհաննիսյանը պոկել է 145 կգ և հրել 175 կգ: Երկամարտի 320 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 23-ից հուլիսի 2-ը անցկացվում է երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը տղաների պայքարում ներկայացնում են Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարի նաև Արփինե Դալալյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է OVIO-ի Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում |