Մինսկի խումբը ԵԱՀԿ ղեկավարին ծանոթացնելու է իրավիճակին` կապված Ղարաբաղյան խնդրի հետ29 մարտի 2007 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վիեննայում անցնում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որին նաեւ մասնակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես հայտարարել է Վիեննայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսմայլովը, Մշտական խորհրդի նիստին ծրագրված չէ համանախագհների ելույթը: Միջնորդները ելույթ կունենան Մշտական Խորհրդի նոյեմբերյան նիստին` կազմակերպության Նախարարների խորհրդի նիստի նախաշեմին: Վաղը ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ճեպազրույցը: Նրանք տեղեկացնելու են Խորհրդի մասնակցիներին եւ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ստեղծված իրավիճակի մասին, հայտնում է «Թրենդը»:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |