Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկազմակերպեն 1 հուլիսի 2016 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Չնայած, որ չկա նախագահների հանդիպման որոշակի ժամկետ, լինելով համանախագահներ, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են առաջիկայում նման հանդիպում կազմակերպել»,-ասել է Ուորլիքը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպմանը Փարիզում: Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն Փարիզում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: «Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը մեզ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների միջև կայացած բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»,- ասել է Էյրոն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |